Արայիկ Հարությունյանի բակը ոստիկանական ուժեղ հսկողության տակ է


Արայիկ Հարությունյանի բակը ոստիկանական ուժեղ հսկողության տակ է

  • 28-07-2020 17:09:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Արայիկ Հարությունյանի բակը ոստիկանական ուժեղ հսկողության տակ է
 
Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Ծիծաղելի ես պրն. նախարար
 
Ինչ մեղքս թաքցնեմ, այնպես է ստացվել, որ ես և Արայիկ Հարությունյանը ապրում ենք նույն տարածքում։
Քիչ առաջ տանից դուրս եկա և ճանապարհին ինչ տեսնեմ
Արայիկ Հարությունյանենց բակը հսկում էին այնքան ոստիկաններ, ինչքան անհրաժեշտ է օրինակ ամբողջ քաղաքում նորմալ կարանտին վերահսկելու համար։
Բան չեմ ասում, հասկանում եմ` կրկին այդ չարաբաստիկ վախն է խոսում։
Լավ, իչքան շատ պետք է լինի այդ վախի չափաբաժինը, որ անգամ տանը պաշտպանվես տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ոստիկանների մեջքի ետևում։
 
#Ամոթ
#Պահանջատեր_դիմորդ»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play