Սևանա լճում առաջացած կապտականաչ ջրիմուռները թունանյութ են արտազատում․ մասնագետ


Սևանա լճում առաջացած կապտականաչ ջրիմուռները թունանյութ են արտազատում․ մասնագետ

  • 29-07-2020 12:57:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սևանա լճում առաջացած կապտականաչ ջրիմուռները թունանյութ են արտազատում, ինչը վտանագավոր է ինչպես ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանական աշխարհի առողջության համար։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԳԱԱ Հիդրոլոգիայի և ձկնածբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։
 
«Կապտականաչ ջրիմուռները՝ հատկապես անաբենա տեսակը, վտանգավոր է այն առումով, որ արտազատում է միկրոցիստին թունանյութը։ Եվ այդ նյութը բավական վտանգավոր է ինչպես լողացողների, այնպես էլ կենդանական աշխարհի համար։ Եթե մարդկանց վրա հիմնականում ազդում է լյարդի և աղեստամոքսային տրակտի, ինչպես նաև մաշկի վրա, ապա կենդանական աշխարհի մոտ կուտակվելով՝ այն հետագայում կարող է հանգեցնել նաև մահացության»,- ասաց Ղուկասյանը։
 
Նրա խոսքով՝ ջրիմուռների ծաղկումն առաջացնում է  նաև բազմաթիվ սնկային հիվանդություններ և ձկների, և խեցգետինների մոտ։ Իսկ հատակում կուտակված այդ օրգանական նյութը խլում է հատակի թթվածինը, ստեղծում անթթվածին պայմաններ։ Եվ արդեն թթվածնի ցածր կոնցենտրացիա ունեցող հատվածներ կան լճում։ Դա կարող է նաև թթվածին սիրող կենդանիների ոչնչացման պատճառ դառնալ, ինչի հետևանքով կխախտվի լճի հավասարակշռությունը։ Վերջին տարիներին, ըստ մասնագետի, լճում խեցգետնի պաշարները կտրուկ նվազել են։ Մասնագետի խոսքով՝ դա նույնպես օրգանական ախտոտվածության հետևանք է։
 
Ըստ Ղուկասյանի՝ այս տարի բավական թույլ է ընթանում լճի ծաղկման գործընթացը, սակայն դա չի նշանակում, որ գործոնները, որոնք ծնում էին այդ ծաղկման երևույթները, հաղթահարված են։
 
«Առաջին միջոցառումը, որը պետք է իրականացվի լճի մաքրման ուղղությամբ, մաքրման կայանների տեղադրումն է և բնակավայրերից հոսքաջրերի մաքրման գործընթացը։ Միայն մաքրման կայաններ տեղադրելով ՝մենք աղտոտման հիմնական աղբյուրի հարցը կլուծենք և կհասնենք բավական լուրջ լուծման»,- նշեց Էվելինա Ղուկասյանը։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը