Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի դիտարկմամբ խախտումներ են հայտնաբերել միայն կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում


Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի դիտարկմամբ խախտումներ են հայտնաբերել միայն կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում

  • 30-07-2020 17:55:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ Պարետի համապատասխան որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ վերահսկողական գործառույթներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և ՃՈ Նորագավիթի հենակետում։
Հուլիսի 30-ի վաղ առավոտից մեկնարկած վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել:
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու մի շարք դեպքեր։
 Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված իրավախատումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Ստուգում իրականացնելուց բացի, ՔՏՀԱՏՄ մասնագետները տեղում իրականացրել են նաև իրազեկման և բացատրական լայնածավալ աշխատանքներ՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու և Covid 19 համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով։ 
Նշենք, որ Արտակարգ դրության պայմաններում վերահսկողական աշխատանքներն ինտենսիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքում և բոլոր մարզերում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play