Մայրաքաղաքի զբոսայգիներում ԲԸՏՄ-ն էական խախտումներ չի արձանագրել


Մայրաքաղաքի զբոսայգիներում ԲԸՏՄ-ն էական խախտումներ չի արձանագրել

  • 30-07-2020 18:00:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հուլիսի 30-ին վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ 
 
Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ու Կարապի լճի հարակից զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակը ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու պահանջների կատարմանը։ Էական խախտումներ չեն արձանագրվել։ Հայտնաբերվել է դիմակ չկրելու մեկ դեպք` ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ 
ԲԸՏՄ-ն շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play