Կորոնավիրուսից 41 տարեկանում մահացել է ՊԵԿ փորձառու աշխատակից Ռաֆայել Գյուլասարյանը


Կորոնավիրուսից 41 տարեկանում մահացել է ՊԵԿ փորձառու աշխատակից Ռաֆայել Գյուլասարյանը

  • 31-07-2020 13:34:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Խոր ցավով հայտնում են, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
 
Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ: Նշենք, որ Ռաֆայել Գյուլասարյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուս հիվանդություն:
 
ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆայել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
 
ՊԵԿ լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն