Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 2 տարբեր ընտանիքների անդամներ


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 2 տարբեր ընտանիքների անդամներ

  • 31-07-2020 13:42:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք, որ ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ:
 
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի:
 
Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5691 փորձանմուշի հետազոտություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play