Լիճք գյուղի տարեց բնակիչը ձերբակալվել է համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով


Լիճք գյուղի տարեց բնակիչը ձերբակալվել է համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

  • 31-07-2020 13:48:32   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի 83-ամյա բնակիչը 61-ամյա համագյուղացու հետ անձնական հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, վերջինիս կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2020 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահած 12մմ տրամաչափի երկփողանի «ԻԺ-58» տեսակի որսորդական հրացանից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել:
 
Ըստ այդմ, 2020թ. հուլիսի 30-ին՝ ժամը 07:40-ին, Լիճք գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ համագյուղացին կրակել է իր ամուսնու ուղղությամբ:
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
 
Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի 83-ամյա բնակիչը 61-ամյա համագյուղացու հետ անձնական հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, վերջինիս կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2020 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահված 12մմ տրամաչափի երկփողանի «ԻԺ-58» տեսակի որսորդական հրացանից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 61-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
 
Լիճք գյուղի 83-ամյա բնակիչը ձերբակալվել է սպանության փորձ կատարելու կասկածանքով:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առգրավվել են միջադեպին մասնակից անձանց հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
 ՔԿ լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Իրավունք