Կոռնիձորում ականազերծվել է 3850 քմ ականապատ տարածք


Կոռնիձորում ականազերծվել է 3850 քմ ականապատ տարածք

  • 31-07-2020 14:55:42   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի սակրավորները հուլիսին սկսել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշախատանքները: Կոռնիձորում աշխատանքները ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» կողմից:
 
Հուլիսին հայ ականազերծողները մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտանաբերվել է ԲՄՊ–1 73 մմ տրամաչափի չպայթած արկ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play