Հայ-Ռուսական համալսարանում իրականացվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչների մշտադիտարկումը


Հայ-Ռուսական համալսարանում իրականացվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչների մշտադիտարկումը

  • 31-07-2020 15:07:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հայ-Ռուսական համալսարանում իրականացվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչների մշտադիտարկումը: Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն և ծրագիրն իրականացնող թիմի ղեկավար Արսեն Առաքելյանն աշխատանքային խմբի հետ քննարկել է ծրագրի ընթացքը, առաջին և երկրորդ փուլերում ձեռք բերված սարքավորումների կիրառությունը, իրականացված գործողությունները ու առաջիկա քայլերը։ 
 
Նշենք, որ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում հուլիսի 21-ից մեկնարկել է երկրորդ հիմնական շրջափուլով իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը դրամաշնորհառու բուհերում: 
 
Աշխատանքային խմբի անդամներն այցելել են «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոն»-ի համար նախատեսված տարածքը, ծանոթացել առաջին երկու խմբաքանակների սարքավորումներին, ինչպես նաև՝ բուհի ոչ գումարային ներդրումների շրջանակում հատկացված մեծաքանակ սարքավորումներին: 
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՌՀ-ի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ և ծրագրի համակարգող Ռոքսանա Զախարյանը նշել է, այս պահին ընթանում է սարքավորումների երրորդ խմբաքանակի մրցույթը և ԾԻԳ-ի կողմից դիտարկման փուլում են անհատ խորհրդատուների մրցույթները։
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկել են նաև ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը:
 
Հիշեցնենք, որ «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոն»-ի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են անցած տարվա օգոստոսին, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է 2021թ.-ի հուլիսի վերջին: Կենսաբանության արդի զարգացումներին համապատասխանող վերոնշյալ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել Հայաստանում, մասնավորապես՝ ՀՌՀ-ում, տարվող հետազոտությունները, կնպաստի կրթական ծրագրերի արդիականացմանը և ավելի բարձրորակ ու արդիական ավարտական աշխատանքների պատրաստմանը։ 
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն