Երեւանի Արցախի պողոտայում գտնվող էլեկտրոնիկայի խանութում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ


Երեւանի Արցախի պողոտայում գտնվող էլեկտրոնիկայի խանութում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

  • 31-07-2020 17:20:57   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 31-ին՝ ժամը 16:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։
 
ԱԻՆ լրատվական ծառայությունը փոխանցում է, որ հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play