Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառություն կատարած տղամարդը վարչական պատասխանատվության է ենթարկվել


Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառություն կատարած տղամարդը վարչական պատասխանատվության է ենթարկվել

  • 31-07-2020 18:42:42   | Հայաստան  |  Իրավունք



Հուլիսի լույս 30-ի գիշերը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրավառության տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրավառությունն անհանգստացրել է ամբողջ թաղամասին։
 
Հրապարակման հիման վրա ոստիկանության Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների, ինչպես և Երևան քաղաքի ռազմական ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով, որ Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառությունը կատարել է Արմավիրի մարզում բնակվող 58-ամյա մի տղամարդ։ Նա հայտնաբերվել ու ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Եվս մեկ անգամ պահանջում ենք, որ խստագույնս պահպանեք համակեցության կանոնները և գիշերային ժամերին չիրականացնեք հրավառություն։
 
Նոյյան տապան  -   Իրավունք