Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը


Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

  • 31-07-2020 18:20:02   | Հայաստան  |  Հասարակություն

Ասօր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։
 
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։
 
ԱԻՆ-ը նշում է, որ, ըստ նախնական տվյալների, պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլեկտրական տեխնիկա։
 
Հրշեջ-փրկարարներն իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրսբերման աշխատանքներ։
 
Ժամը 17։42-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։
 
Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նոյյան տապան  -   Հասարակություն