Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ

  • 01-08-2020 13:01:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 
 
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահը Պատրիս Տալոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բենինի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն