ՊԵԿ. զգալի նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների հանդեպ՝ կազմելով 69,4 մլրդ դրամ


ՊԵԿ. զգալի նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների հանդեպ՝ կազմելով 69,4 մլրդ դրամ

  • 01-08-2020 14:08:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ:
 
Կոմիտեն հայտնում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը  (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ: Մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից:
 
Համեմատության համար ներկայացվում է վերջին 3 տարիների տարվա սկզբի դրությամբ համադրելի տվյալները՝
 
Մլրդ դրամ
 
 
Ամսաթիվ
 
 
Ընդամենը (իրական գերավճար և դեբետային գումար)
 
 
Իրական գերավճար
 
 
Դեբետային գումար
 
   01.01.2018թ. 274,1 126,6 147,5
   01.01.2019թ. 169,2 22,8 146,4
   01.01.2020թ.
 
 
79,6 8.9 70,7
    01.08.2020թ. 69,4 6,6 62,8
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն