ՊՆ-ն հերքում է լուրը, թե թուրքական կործանիչները օդային հարվածի հեռավորության վրա մոտեցել են Երևանին


ՊՆ-ն հերքում է լուրը, թե թուրքական կործանիչները օդային հարվածի հեռավորության վրա մոտեցել են Երևանին

  • 03-08-2020 10:31:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքում են թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում շրջանառվող լուրը հերքեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
 
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ստեփանյանը։
 
Avia.pro պորտալը հայտնել էր, թե առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռ ուղղություն են բռնել դեպի Երևան և գտնվել են Հայաստանի մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա: Ըստ պորտալի, թուրքական կործանիչները թռիչք են իրականացրել Ադրբեջանի օդային տարածքում։ 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը