Հրշեջ-փրկարարները մարել են 8․8 հա տարածքում բռնկված հրդեհները


Հրշեջ-փրկարարները մարել են 8․8 հա տարածքում բռնկված հրդեհները

  • 03-08-2020 10:34:53   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: 
 
Մասնավորապես`
 
Երևանի Աջափնյակվարչականշրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1․5 հա, 
 
Արագածոտնի մարզի Ոսկեվազգյուղում՝ 1000 քմ,
 
Արարատի մարզի Վեդիքաղաքում՝ 2000 քմ, Այգեստանգյուղում՝ 300 քմ, 400 քմ, Դալարգյուղում՝ 700 քմ,
 
Կոտայքի մարզի Աբովյանքաղաքում՝ 2000 քմ, Եղվարդքաղաքում՝ 4 հա, 
 
Արմավիրի մարզի Էջմիածինքաղաքում՝ 1500 քմ, 1․5 հա։
 
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն