Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք․ ապաքինվել է 111, մահացել 8 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք․ ապաքինվել է 111, մահացել 8 քաղաքացի

  • 03-08-2020 11:05:25   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած: 
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 394 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 167095 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք և 111 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 762 (ավելացել է ևս 8-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 72, 68, 71, 90, 57 տարեկան տղամարդիկ և 75, 72, 58 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
 ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Նոյյան տապան  -   Հասարակություն