Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը

03-08-2020 14:38:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի օգոստոսի 3-28 սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 2 փուլով կազմակերպում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա առցանց ծրագիրը։ Ինչպես հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ծրագիրը ներառում է՝
 


Հայոց լեզվի դասընթացներ,
Պատմաճանաչողության դասընթացներ,
Վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում),
Ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ,
Առցանց կրթական խաղեր,
Հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի,արվեստի ներկայացուցիչների հետ,
Հանդիպումներ նախորդ տարվա մասնակիցների հետ,
Աշխատարաններ,
Համայնքայիննախագծեր:
 
Մասնակցելով ծրագրին՝ սփյուռքահայ  պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, մայրենի լեզուն սովորելու և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով՝ ճանաչելու իրենց հայրենիքը:
 
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագրին կմասնակցեն մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 30 երկրից:
 
Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»  (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ:
 
Ծրագրի գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:
հետ, Աշխատարաններ, Համայնքայիննախագծեր:   Մասնակցելով
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 264 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար