ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ տուժածներ չկան


ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ տուժածներ չկան

  • 03-08-2020 15:40:50   | Հայաստան  |  Հասարակություն

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 3-ին, ժամը 06։14-ին տեղեկություն է ստացվել, որ որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ: 
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Ա․, ծնված 1965 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
 
 ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն