Օգոստոսի 3-ին մեկնարկում է ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը»

03-08-2020 16:44:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Օգոստոսի 3-ին մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի մեկնարկը պաշտոնապես կտրվի ժամը 19:00-ին՝ հեռավար միջոցառման ժամանակ։ Բացման խոսքով հանդես կգան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը:
 
Առցանց հադիպմանը, որպես հրավիրյալ խոսնակներ, կմասնակցեն նաև «Adesto տեխնոլոգիաներ» ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը, NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը, PDF Solutions ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը,  GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռիքարդո Մարիաչին, Սիմոնյան հիմնադրամի հիմնադիր  Սեմ Սիմոնյանը, Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը: 
 
Միջոցառման նպատակն է ներկայացնել
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորությունը՝ Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը: 
 
Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ: 
Բացման ընթացքում անդրադարձ է կատարվելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի համագործակցությանը, ծրագրի նշանակությանը և ընթացքին, ծրագրի մասնակից՝ ոլորտում հայտնի, կայացած մենթորներին և խոսնակներին, ծրագրի վերջնական արդյունքին: 
 
ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը ներկայացնելու է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը, որից հետո խոսքը տրվելու է ծագումով հայ՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ խոսնակներին: 
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով: 
 
Ինկուբացիոն բաղադրիչն իրականացվելու է Դրեյփերի համալսարանի կողմից, որին մինչև տարեվերջ մասնակցելու հնարավորություն կստանան առնվազն 15 հայ հաջողակ ձեռներեցներ:
Աքսելերացիոն բաղադրիչը ներառում է Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետների, ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչերի, ընկերությունների հիմնադիրների և տնօրեների հետ հանդիպումներ, որոնք ամբողջ ծրագրի ընթացքում գործնական խորհուրդներ կտրամադրեն մասնակիցներին:
Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա մուտք գործելու միջազգային շուկաներ կամ աշխատել   ընդլայնման ուղղությամբ: 
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում է հիմնադրվելու նաև «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ֊ը», որը տեղակայվելու է Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում և դառնալու է կրթական, հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականցման հարթակ:
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի հետ կապված այլ մանրամասները կներկայացվեն հեռավար հանդիպման ժամանակ հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/events/319398782532992/
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար