Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (17-րդ թողարկում)
03-08-2020 17:20:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ուրախալի է, որ պաշտոնյաների, լրագրողների ու նույնիսկ համացանցի լեզուն աստիճանաբար մաքրվում է վաղուց արմատացած օտար բառերից, որոնց տեղը հայերեն տարբերակներն են զբաղեցնում։ Մյուս կողմից էլ տարբեր պատճառներով օտար ուրիշ բառեր են հայտնվում հայերեն խոսքում՝ սահմանափակելով հայերեն բառերի «տարածքը»։ Օտար շատ բառեր էլ տակավին չեն նահանջում։
Ահա օտար բառերի հերթական ցանկը, որում զետեղված են մեր բառապաշարում շարունակ կիրառվող բառեր։ Առաջարկում ենք այսուհետև դրանք փոխարինել հայերեն ճիշտ և բարեհունչ տարբերակներով։