ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցի թիրախում այսօր Դիլիջանն էր․ ի՞նչ պատկեր է գրանցվել խոշոր հյուրանոցներում

03-08-2020 18:04:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
  ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերն այսօր Դիլիջանի խոշոր հյուրանոցներում էին։
 
  Պայմանավորված ամռան այս շրջանում հանգստացողների մեծ թվաքանակով ու անվտանգության
կանոնների չպահպանման դեպքում վարակի տարածման լուրջ ռիսկերով՝ ԱԱՏՄ-ն վերջին շրջանում հատուկ ուշադրության է առել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը հանգստյան տներում։ 
 
  ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր Դիլիջանի հյուրանոցներում լայնածավալ դիտարկումների արդյունքում առանձնակի խոշոր խախտումներ չեն արձանագրել․  առկա խնդիրները ենթակա են եղել տեղում շտկման, ինչի վերաբերյալ եւ մասնագիտական խորհրդատվություն եւ ցուցումներ են տվել ԱԱՏՄ մասնագետները։ Ըստ այդմ՝ պարետին կասեցման միջնորդություններ այս դիտարկումների մասով չեն ներկայացվի։ 
 
  Հիշեցնենք, որ նախորդ 2 օրվա ընթացքում լայնածավալ ստուգայցեր էին անցկացվել նաեւ Ծաղկաձորում, որտեղ գործող մի շարք խոշոր հյուրանոցների գործունեությունը պարետի որոշմամբ ժամանակավորապես կկասեցվի։ 
 
  ԱԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ երկրում։ Ուստի տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 353 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար