«Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի դիտարկման տիրույթում են». Տիգրան Աբրահամյան


«Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի դիտարկման տիրույթում են». Տիգրան Աբրահամյան

  • 04-08-2020 10:21:07   | Հայաստան  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի համապատասխան համակարգերի դիտարկման տիրույթում են։
 
Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է։
 
Հակառակորդի օդուժի՝ սահմանից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու, սպառնալիք ստեղծելու պարագայում, ՀՕՊ համակարգերը, ըստ նախապես հաստատված ընթացակարգերի, օպերատիվ քայլեր են ձեռնարկում»։
Նոյյան տապան  -   Հասարակություն