Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, առողջացել է 511, մահացել 6 քաղաքացի. ԱՆ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, առողջացել է 511, մահացել 6 քաղաքացի. ԱՆ

  • 04-08-2020 11:08:53   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարությունից  տեղեկացնում են, որ օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` (ավելացել է 6-ով) մահվան ելքով: 
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում:
 
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 511 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն