Ալավերդիում գործարկվել է կարի նոր արտադրամաս


Ալավերդիում գործարկվել է կարի նոր արտադրամաս

  • 04-08-2020 16:10:50   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Ալավերդիում օրեր առաջ գործարկվել է կարի արտադրամաս։
 
««Վիքս» ընկերությունն առայժմ ունի 26 աշխատակից։ Կան ընդլայնվելու ծրագրեր, որոնք ուղիղ կապված են պատվերների քանակի և ծավալի հետ։
 
Հնարավորը կանենք օրենքով սահմանված կարգով տնտեսավարողին աջակցելու համար։ Հուսով եմ և վստահ, որ նորաբաց ընկերությունում չի գործելու առանց աշխատակիցների գրանցման, աշխատավարձերի պարբերաբար ուշացումներով գործելու արատավոր պրակտիկան։ Այս մասով պատկան մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն ամբողջ մարզով։
 
Նորաբաց արտադրամասը կարևոր է հատկապես համայնքը և քաղաքացիներին մեկ միավոր ձեռնարկությունից (Ալավերդու պարագայում՝ պղնձաձուլարանից) սոցիալ-տնտեսական անհամաչափ ու միակողմանի կախումից քայլ առ քայլ դուրս բերելու համատեքստում։
 
Հարստացեք և հարստացրեք։ Ի գո՛րծ»,- գրել է պատգամավորը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն