Ով կարող է թույլատրել Ամուլսարի շահագործումը



05-08-2020 11:30:00   | Հայաստան  |  Քննարկում
Օգոստոսի 5-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Տանիք» ՀԿ նախագահ  Հրայր Մելքոնյանը:
 


Քննարկման թեման է՝  «Անկախության հռչակագրով ընձեռնվող հնարավորությունները»։ 
 
 
Մեր նախորդ  հաղորդումը ըստ էության Անկախության Հռչակագրով մեզ տրվող հնարավորությունների մասին
էր:  Դուք առաջ քաշեցիք տարբեր գաղափարը, իսկ իրականացման գործիքների մեջ  նորից  առանձնացրեցիք քաղաքացիական սեփականության ու տնտեսության հիմնադրամային կառավարման կարևորությունը: 
 
Ինչո՞ւ: Միթե մնացած գործիքները պակաս կարևոր են:  
 
Նախ կուզենայի փաստել, որ իմ կողմից  պատկերացրած պետությունը ազգային պետություն է:  Իսկ ազգային պետությունը դա այն կազմակերպական ձևն  է, որը երաշխավորում  է  ազգային իղձերի իրականացումը, ազգային շահերի գերակայությունը, ազգային ինքնության պահպանումը: 
 
Կարող եք ասել որ բոլոր պետություններն էլ այդ խնդիրը լուծում են: Բայց դա այդպես չէ: Ազգային պետության պարագայում միավորող գաղափարները ազգային շահերն են:  Տեսակի պահպանման ու զարգացման խնդիրներն են: Շատ դեպքերում այդ շահերը կարող են նյութականացված չլինել ու  նյութականի դաշտում չեն:
Իսկ ոչ ազգային պետության դեպքում առաջին պլանում նյութական, տնտեսական բնութագրերն են, որովհետև հանրույթը որին ազգային շահը չի միավորում, միավորվում է նյութականի շուրջը: 
Ազգային պետության դեպքում միավորում է ազգային շահը: Մյուսի դեպքում միավորում է տվյալ պետության քաղաքացի լինելու հանգամանքը:
Հռչակագիրը խորքային առումով մեր պետությունը որվագծել է որպես ազգային պետություն:
Իսկ երբ է ազգային պետությունը առավել մեծ քայլերով զարգանում: Երբ նրանում ընթացող գործընթացներին մասնակցում է ամբողջ ազգը: 
Հիմա էլ մասնակցում է ամբողջ հայությունը: Տեսեք սոց.ցանցերում ու մամուլում ինչ ակտիվություն է: Կրթական չափորոշիչների մասով, դատավարությունների մասով,  կորոնավիրուսի և այն ամենի մասով ինչը հետաքրքրում է քաղաքացիներին, մարդիկ խոսում են, գրում են իրենց կարծիքը, մի խոսքով մասնակցում են այդ ամենին: Միթե դա կառավարմանը մասնակցել չէ:  
Իհարկե մասնակցել չէ:  Դա ընդամենը մասնակցելու նմանակում է: որովհետև մարդուն տվել են խոսելու իրավունք, մարդը  խոսում է: Բայց այդ մարդը  որևէ լծակ չունի,  որ իրեն լսել տա: 
Իսկ որը պետք է լիներ այն լծակը, որը կստիպեր լսել մարդուն, հաշվի առնել նրա կարծիքը: 
Այդ լծակը Անկախության Հռչակագրում նախատեսվել է, հռչակելով ազգային հարստության հանդեպ սեփականության ժողովրդի իրավունքը: Որովհետև այն ամենը ինչ ասվում է ժողովրդի իշխանություն լինելու մասին իրականություն կարող է դառնալ  միայն այդ պայմանի կատարման դեպքում: 
Որովհետև սեփականատիրոջը որևէ կառավարիչ չի կարող չլսել:
Իսկ եթե այդ սեփականությունը չկա, կամ ընդամենը դեկլարատիվ հայտարարություն է, այդ դեպքում մարդը քվեարկություն ապահովող սուբյեկտ է: 
Եթե Հռչակագրի 7-րդ կետը իրականում գործեր, ի՞նչն էր  փոխվելու: Միթե իշխանությունները
նույն կերպ չէին գործելու, կամ միթե նույն ընտրությունները չէին լինելու: 
 Փոխվելու էր ամեն ինչ: Իշխանության համար դժվար կլիներ իր կառավարման սկզբունքները, իր գործողությունները հիմնավորել ու իրականացնել դեկլարատիվ հայտարարություններով, իր սուբյեկտիվ ընկալումներով ու քաղաքական շահերով:
Ինչո՞ւ: որովհետև ներքին քաղաքականությունը դա մեծ հաշվով տնտեսական հարաբերությունների կարգավորումը և տնտեսության կառավարման  խտացված արտահայտությունն է:
Իսկ տնտեսական հարաբերությունները և տնտեսության կառավարումը միշտ իրականացվում է ելնելով սեփականատերերի շահերից ու կամքից: 
Եթե այդ սեփականատիրոջ ֆունկցիան վերագրված է կառավարչական մարմնին,  ապա կառավարչական մարմինը կառավարումը իրականացնելու է իր քաղաքական շահերի ու  սուբյեկտիվ ընկալումների հիման վրա:
Իսկ եթե կան հռչակված սեփականատերեր, որոնցից  իրականում այդ սեփականությունը օտարված է, տեղի է ունենում վայրենի թալան: Որովհետև այդ դեպքում էլ ամեն ինչ արվում է կառավարչական մարմնի շահերից ելնելով, սակայն հիմնավորվում է իրականում չեղած սեփականատերերի անունից: 
Այսինքն իրական սեփականատիրոջ  հայտնվելու և սեփականությանը տեր կանգնելու  պարագայում կառավարչական մարմինը ակամայից իրականացնելու է այն գործառույթները, որոնք բխում են սեփականատիրոջ շահերից, որոնք թելադրում է սեփականատերը:
Այդ դեպքում բնականաբար քաղաքացին դադարում է լինել  ընտրվող իշխանության համար  քվե ապահովող: 
Ինչու: Որովհետև քաղաքացին լինելով սեփականատեր, ինքն է դառնում փաստացի իշխանության կրողը և  ընտրության է գնալու ոչ թե իշխանություն ընտրելու, այլ իշխանությանը սպասարկողներ ընտրելու համար: 
Որովհետև քաղաքացին, որը սեփականատեր է, հանդես է գալու ոչ թե խնդրողի, այլ  պահանջողի և թելադրողի դիրքից, այսինքն  նոր որակներով:  
Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք Հիմնադրամային տնտեսվարման մոդելի մասին: լավ կլիներ որևէ պատկերային ձևով դուք ցույց տաք, թե ինչպես է, որ այդ մոդելը ավելի արդյունավետ տնտեսական գործիք է, քան նրանք, որ մինչև այժմ մենք տեսել ենք: 
Այժմ ես կուզենայի որոշակի պարզեցված սխեմայով ցույց տալ թե ինչպես է աշխատում մոդելը:  
 
 
Ձեր սխեմայում բացի ընդերքի ու հետ կապված միջոցներից, կային նաև ազգային հարստության այլ միավորներ: Ինչպես եք կարողանում կապել այդ հզորությունները Հիմնադրամի հետ և ինչ է ասում Հռչակագիրը դրանց մասին:  
Տարբեր ժամանակներում,  տարբեր մարդկանց կողմից  շատ է խոսվել   ՁորաԳԷՍ-ի, Որոտանի կասկադի, ՀԷՑ-ի, ջրային համակարգի, Գազային տնտեսության ու գազային պայմանագրի, ընդերքի վայրի շահագործման  մասին: Այժմ էլ աղմուկը տեղափոխվել է Ամուլսար:  
Բայց այդ խոսացողները ինչ արդյունքի են հասել: Էլի կառավարչական մարմինը ՝ իշխանությունը  արել է այն ինչ ուզել է, արել է այնպես, ինչպես ուզել է: 
Իսկ այն մոդելը որը առաջարկվել է մեր կողմից և որը թելադրվում է անկախության հռչակագրով, այդ բոլոր հարցերը լուծում է: 
Լուծում է պարզագույն ձևով: Սա ազգային հարստության մաս է, պետք է դրվի իր տեղում: Եթե պետությունը պայմանագրով տվել է ինչ որ մեկին որ շահագործի, ապա սեփականատերը ոչ թե այդ ինչ որ մեկին վռնդելու է, այլ դնելու է  շահագործման իր պայմանները: Եթե այդ պայմանները շահագործողը կընդունի կշարունակի շահագործել, չի ընդունի սեփականատերը նոր շահագործողներ կբերի: 
Իհարկե այս դեպքում իշխանության համար առաջանալու են որոշակի բարդ  խնդիրներ: 
Ինչու՞. Որովհետև այդ մոդելի գործելու պարագայում եթե ոչ այսօր, ապա վաղը օրակարգային կդառնան այնպիսի հարցեր, ինչպիսիք են օրինակ գազային պայմանագիրը, կամ նույն Ամուլսարը … Ճիշտ է, դրանք արել են նախկինները, բայց այսօրվա մեր իշխանությունները կամ այդ գործընթացները ստիպված ու պարտավորված են լինելու շարունակել, կամ դրանցից ազատվելու համար, տեղի ունեցածին պետք է տան իրավա-քաղաքական գնահատական ու երկիրը ազատեն այդ ստրկացնող գործառույթներից: Գնահատականը պետք է լինի  ոչ թե մի նախագահների կամ նրանց քաղաքական թիմերի ու կլանների  կոռուպցիոն գորառույթների մասին, այլ նախորդ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության, այլ նախորդ  կառավարչական մարմինների իրականացրած գործունեության մասին:
Այլ բարդություններ ու անլուծելի հարցեր կարծում եմ չկան:
Ամուլսարի մասին: Եթե նայենք Անկախության Հռչակագրի տեսանկյունից Ամուլսարը պետք է շահագործվի՞  թե ոչ: 
Ամուլսարը առանձին թեմա է:  Տեսեք ուր է հասել ուսկու գինը: Նրանք ովքեր պնդում են, որ պետք է շահագործել, տեսնում են ոսկու գինը: Նրանք, ովքեր դեմ են այդ շահագործմանը, տեսնում են բնապահպանական վտանգները: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են պետությունը տեսնել Անկախության Հռչակագրի հիմնարար դրույթների տիրույթում, Ամուլսարին նայում են որպես ազգային հարստության մաս, որը պատկանում է ժողովրդին, որի սեփականատերը  ՀՀ քաղաքացին է ու պետությունը որևէ իրավունք չպիտի ունենա առանց իրական սեփականատիրոջ որևէ որոշում կայացնել: 
Այսօր կայացվող կամայական որոշում լինելու է հակաիրավական, որովհետև ՀՀ սահմանադրության 10 հոդվածի 2 կետով ընդերքը հայտարարված է պետության բացառիկ սեփականություն, իսկ դա հակաիրավական է, քանի որ հակասում է Անկախության Հռչակագրին: 
 
 
 
 
:
 
Նոյյան տապան   -   Քննարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 335 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար