ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը տեսակցել է Տավուշում վիրավորված զինծառայողներին


ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը տեսակցել է Տավուշում վիրավորված զինծառայողներին

  • 04-08-2020 17:18:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ՄՆ աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին:
 
Մշտական ներկայացուցիչն այցելել է նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին:
 
Սերգեյ Ղազարյանը Արցախի Հանրապետության նախագահի և իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել նրանց հայրենասիրության, ցուցաբերած անձնվիրության համար, մաղթել շուտափույթ ապաքինում:
Նոյյան տապան  -   Հասարակություն