Մետրոյի Աջափնյակի կայարանը կկառուցի պետությունը. քաղաքապետարանն իր վրա է վերցրել մրցույթի անցկացումը


Մետրոյի Աջափնյակի կայարանը կկառուցի պետությունը. քաղաքապետարանն իր վրա է վերցրել մրցույթի անցկացումը

  • 04-08-2020 18:04:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
 
«Երկարատև բանակցություններից հետո որոշում կայացվեց, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է պետության կողմից։ Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Այս պահին մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները, որտեղ մասնակիցը պետք է առաջարկի տեխնիկական բնութագիր, նաև դրա հիման վրա երկրորդ փուլով տա իր նախագիծը։ Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը», – նշել է Մարությանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն