ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Լոռիում և Կոտայքում, կրկնայց՝ Երևանում


ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Լոռիում և Կոտայքում, կրկնայց՝ Երևանում

  • 04-08-2020 17:36:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Կոտայքի և Լոռու մարզերում: 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը: Տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
 
Օգոստոսի 4-ին Տեսչական մարմինը կրկնայց է իրականացրել նաև Երևան քաղաքի Գնունի փողոցի հարակից շինանյութերի տոնավաճառ, որտեղ օրերս դիտարկվել էին մի քանի թերություններ: Թերությունները շտկված են եղել:
 
ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումների գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
 
Հիշեցնենք, որ շրջայցի համար հիմք է հանդիսացել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշումը՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ իրականացնելու վերաբերյալ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն