Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների կտրուկ նվազման ցուցանիշ


Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների կտրուկ նվազման ցուցանիշ

  • 04-08-2020 18:15:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ կարգախմբերի հետ համատեղ օգոստոսի 4-ին շարունակել են խիստ վերահսկողական գործառույթներ իրականացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում՝ ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Վաղ առավոտից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հասցեներում և՛ շրջիկ կարգախմբերով, և՛ կանգառի կետերում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են միայն սահմանված քանակից ավել ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։ 
 
Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
 
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները համատեղ իրականացրել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ։
 
Նշենք, որ մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն