2020-ի 1-ին կիսամյակում ոստիկանությունում կատարվել է 459 ծառայողական քննություն


2020-ի 1-ին կիսամյակում ոստիկանությունում կատարվել է 459 ծառայողական քննություն

  • 04-08-2020 18:52:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2020 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 459 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
 
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 118 կարգապահական տույժեր, այդ թվում՝
 
- հայտարարվել է «Նկատողություն»` 65,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 35,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 13:
 
Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 4 ծառայողի նկատմամբ (1-ին հայտարարվել է «Նկատողություն», 1-ին՝ «Խիստ նկատողություն», 1-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և 1 քաղաքացիական աշխատանք կատարող անձի նկատմամբ հայտարարվել է «Նկատողություն»):
 
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 19 նյութեր:
 
Դրանցից՝
- 1-ը քննարկման փուլում է.
- 3-ով քրեական գործ հարուցելը մերժվել է.
- 15-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
 
 
• 7-ը նախաքննության փուլում են.
• 1-ը միացվել է նախկինում հարուցված քրեական գործին.
• 4-ը կարճվել են արդարացնող հիմքերով.
• 3-ն ուղարկվել են դատարան և դատաքննության փուլում են։
 
2020 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի երկու նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 10 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 10 նյութ:
 
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ` ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 10 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», 8-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play