«Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից». Նիկոլ Փաշինյան


«Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից». Նիկոլ Փաշինյան

  • 05-08-2020 10:05:31   | Լիբանան  |  Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին:
Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։
Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական