Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել


Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել

  • 05-08-2020 10:22:28   | Լիբանան  |  Քաղաքական

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:
 
Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն: 
 
Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:   
 
 
 
«Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»-գրել են նրա ընկերները, դասախոսները և գործընկերները: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
«Նա ամենալուրջ եւ աշխատասեր  բուժքույրերից էր, նա շատ ինքնատիպ ուսանող էր: Աղոթում եմ քեզ համար»,-գրել է Բալամանդ համալսարանի դասախոսներից Վիկի Ժբրանը՝ Ջեսիկա Բեզջյանի մասին:  
 
Խապրիկ
 
Նոյյան տապան  -   Քաղաքական