Բեյրությում տուժել է ՄԱԿ-ի մոտ 50 աշխատակից, վիրավորվել են նաև վարչապետի կինն ու դուստրը


Բեյրությում տուժել է ՄԱԿ-ի մոտ 50 աշխատակից, վիրավորվել են նաև վարչապետի կինն ու դուստրը

  • 05-08-2020 12:51:35   | Լիբանան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում երեկ երեկոյան տեղի ունեցած հզոր պայթյունից վնասվել է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի նավը, որի անձնակազմի անդամները վնասվածքներ են ստացել։
 
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը Al Jazeera-ի հետ զրույցում։
 
Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով տուժել է ՄԱԿ-ի 48 աշխատակից և նրանց ընտանիքների 27 անդամ։
 
Al Arabiya-ն իր հերթին հայտնում է, որ պայթյունի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի կինը, դուստրը և խորհրդականները։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play