Ում աչքն է այդ տարածքի վրա. Լիբանանին՝ հազար ափսոս...
05-08-2020 15:26:29 | Լիբանան | Հասարակություն
Լիբանանին՝ հազար ափսոս...
Մեր զորակցությունը Ձեզ, սիրելիներ, այս ինչ ագրեսոր հանցագործների հետ գործ ունենք, պահպանեք Ձեզ...այս խաղաղասեր երկիրը մշտապես եղել է գիշատիչ պետությունների դավադրությունների օջախ ու հազար անգամ վերագտել իրեն իր վերքերի մեջ: Այսօր էլ տասնյակ զոհեր, տնտեսական ավերներ, հարվածի ուժից տուժել է նաև հայկական Բուրջ Համուդ թաղամասը, չեմ ուզում ասել ձեռագիրը նույն է, բայց ուրիշ բան չեմ կարողանում մտածել, ում աչքն է այդ տարածքի վրա...
Միջերկրականի ափին փռված այս երկիրը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների ժառանգների համար երկրորդ հայրենիք դարձավ: Հայերիս հետ նրանք միշտ ջերմ հարաբերությունների հետ են եղել և ես դա զգացի 2006թ. Բեյրութում կայացած աշխարհի հայ գրողների համագումարին մասնակցելիս: Հրաշալի գեղեցկություն ու հմայք ուներ Բեյրութը, ինձ այնպես էր թվում, որ ես հայկական քաղաք եմ մտել...Վերագտեք Ձեզ, սիրելի բեյրութահայեր, իմ բարեկամներ, գրեք մեզ, ցավում եմ: