«Իմ քայլ»-ի նիստը թեժ է անցնում. մեծամասնությունը դեմ է ՍԴ անդամի երկու թեկնածուի. ArmLur.am


«Իմ քայլ»-ի նիստը թեժ է անցնում. մեծամասնությունը դեմ է ՍԴ անդամի երկու թեկնածուի. ArmLur.am

  • 05-08-2020 14:16:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին դեռեւս շարունակվում է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստը, որի ժամանակ պետք է հստակեցվեր, թե ինչ դիրքորոշում ունեն եւ ինչպես են քվեարկելու պատգամավորները Սահմանադրական դատարանի անդամների ընտրության ժամանակ:
 
Հիշեցնենք, որ երեք թեկնածուներն էլ հայտնի են՝ Վահրամ Ավետիսյան, Երվանդ Խունդկարյան եւ Արթուր Վաղարշյան եւ ուշագրավ է, որ պատգամավորները նրանց վերաբերյալ միասնական կարծիք չունի:
 
Մենք տեղեկացանք, որ այժմ նիստը թեժ է ընթանում եւ գլխավոր թեման հենց այս երեք թեկնածուներն են: Սակայն նկատենք, որ ավելի թեժ է քննարկվում Վահրամ Ավետիսյանի եւ Արթուր Վաղարշյանի հարցը, քանի որ խմբակցության մեծամասնությունը դեմ է արտահայտվում նրանց առաջադրմանը եւ շատերը նշում են, որ այս երկու թեկնածուներին պետք է մերժել:
 
Առաջիկա ժամերին պարզ կլինի՝ ի վերջո ինչ որոշում կկայացվի, սակայն արդեն երկու ժամ է՝ խմբակցությունը չի կարողանում միասնական որոշում կայացնել:
 
Լուսանկարը՝  ArmLur.am-ի
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play