Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում


Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

  • 05-08-2020 16:18:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բավական հեռու են գտնվում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայրից: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
 
«ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ։ Դեսպան Վահագն Աթաբեկյանն այսօր առավոտյան կապի մեջ է եղել նրանց հետ։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»,- ասաց Նաղդալյանը:
 
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելությանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play