Ստուգումներ մարտական հենակետերում


Ստուգումներ մարտական հենակետերում

  • 05-08-2020 16:48:45   | Հայաստան  |  Հասարակություն

 
Օգոստոսի 3-ից 4-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր:
 
Ստուգվել են  մարտական հերթապահության իրականացման գործընթացը, անձնակազմի ֆիզիկական և բարոյահոգեբանական
պատրաստության մակարդակը, ինչպես նաև առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքները:
 
Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն