Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացվել է


Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացվել է

  • 06-08-2020 10:30:24   | Հայաստան  |  Իրավունք

Թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:
 
Ըստ ներկայացված բողոքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել քաղաքացու կենսաթոշակային հաշվի վրա 100 տոկոսի չափով: Արդյունքում, ինքը չի կարողացել տնօրինել իր գումարը:
 
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում, նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play