Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսիի 233 նոր դեպք․ ապաքինվել է 706, մահացել 2 քաղաքացի.ԱՆ


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսիի 233 նոր դեպք․ ապաքինվել է 706, մահացել 2 քաղաքացի.ԱՆ

  • 06-08-2020 11:10:27   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած: 
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1588 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 171600 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 772 (ավելացել է ևս 2-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 62 տարեկան տղամարդ և 82 տարեկան կին։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Նոյյան տապան  -   Հասարակություն