Արցախում վերջին 24 ժամում COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել


Արցախում վերջին 24 ժամում COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել

  • 06-08-2020 11:39:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:
Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:
 
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 87 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 526 փորձանմուշի հետազոտություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն