Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ
06-08-2020 13:28:52 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ:
Նախագահ Սարգսյանը սահմանամերձ Չինարի գյուղում, որը վերջերս Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ ռազմական գործողությունների և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով առավել տուժած համայնքներից է, հանդիպում-զրույց կունենա չինարեցիների հետ:
Սահմանամերձ մեկ այլ բնակավայրում՝ Բերդում, նախագահ Սարգսյանը կայցելի քաղաքի արտադրական ձեռնարկություններ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին