ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ

06-08-2020 15:30:34   |   |  Ի՞նչ է գրում մամուլը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում Է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենի հեռախոսազրույցի արդյունքներին:
 


«Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվո Է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության եւ սաքավորումների, ինչպես նաեւ (Բեյրութի) կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի
հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված Է այնտեղ:
 
Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել Է փորձագետների եւ սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու եւ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող Է կարեւոր նշանակություն ուենանալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլեւ Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված Է հայտարարուկթյան մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար