Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերջիններս ախտահանվելու են
07-08-2020 16:59:05 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ուղևորների ուղեբեռները և ձեռքի իրերը:
Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:
Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս հնարավոր է փաթեթավորել իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով: