Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ

07-08-2020 17:04:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտություն կա նման հանդիպումները դարձնելու պարբերական՝ հաշվի առնելով թե՛ տնտեսությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները, թե՛ համավարակի հետեւանքները հաղթահարելու համատեղ գործողությունները քննարկելու համար: Արարատ Միրզոյանը նշել է, որ ակնկալում է գործարարների հետ ունենալ անկեղծ եւ բաց խոսակցութուն գրանցված նվաճումների, ինչպես նաեւ առկա բացթողումների վերաբերյալ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման համար ամենակարեւոր արդյունքը, որը պետք է արձանագրել, ազատ շուկայական հարաբերությունների հաստատումն է:
 


Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկն ընդունելու համար՝ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին փաստել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել է ազատ մրցակցային
դաշտ եւ երկրում առկա է օրինականության բարձր աստիճան, ինչը թույլ տվեց նաեւ նվազեցնել համավարակի ընթացքում ստեղծված վնասները: Միության նախագահը նաեւ նշել է, որ համավարակը թույլ թվեց բացահայտել բիզնեսի եւ հանրային կառավարման ոլորտներում առկա թերությունները:
 
Կողմերի միջեւ ծավալվել է արդյունավետ շահագրգիռ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքներում ներգրավել նաեւ գործարար համայնքի փորձագիտական ներուժը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 427 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար