ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արարատի մարզում. արձանագրվել են խախտումներ

07-08-2020 18:27:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


  
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Մասիս քաղաքում ու մի շարք գյուղական համայնքներում: Հիմնական խախտումները դիտարկվել են շինանյութի առևտրի կետերում, խախտումներ են արձանագրվել նաև գազալցակայաններում ու բենզալցակայաններում: Շինանյութի
առևտրի կետերում բացակայել են փակ աղբամանները, սոցիալական հեռավորությունը պահպանելու համար արվող գծանշումները, ինչպես նաև ջերմաչափման գրանցամատյանները: Գազի ու բենզի լցակայաններում տնտեսավարողները չեն ունեցել փակ աղբամաններ, ջերմաչափեր և ջերմաչափման գրանցամատյաններ: 
 
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
 
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 482 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար