ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արարատի մարզում. արձանագրվել են խախտումներ


ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արարատի մարզում. արձանագրվել են խախտումներ

  • 07-08-2020 18:27:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
  
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Մասիս քաղաքում ու մի շարք գյուղական համայնքներում: Հիմնական խախտումները դիտարկվել են շինանյութի առևտրի կետերում, խախտումներ են արձանագրվել նաև գազալցակայաններում ու բենզալցակայաններում: Շինանյութի առևտրի կետերում բացակայել են փակ աղբամանները, սոցիալական հեռավորությունը պահպանելու համար արվող գծանշումները, ինչպես նաև ջերմաչափման գրանցամատյանները: Գազի ու բենզի լցակայաններում տնտեսավարողները չեն ունեցել փակ աղբամաններ, ջերմաչափեր և ջերմաչափման գրանցամատյաններ: 
 
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
 
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն