Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք․ ապաքինվել է 387, մահացել 8 քաղաքացի.ԱՆ

08-08-2020 11:10:55   | Հայաստան  |  Հասարակություն
 Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40185 դեպք, որոնցից 32395-ն` առողջացած: 
 


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1444 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 174438 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 200 նոր դեպք
և 387 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 785 (ավելացել է ևս 8-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 90, 78, 62 տարեկան տղամարդիկ և 68, 64, 82, 73, 51 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 837 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար