ԱԱՏՄ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ծառայությունը

08-08-2020 11:30:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։ 
 


Սահմանային կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ մուտք գործող բեռնատար գնացքների մեքենավարները, անձնակազմը,
նաև անցակետի բոլոր ծառայությունների աշխատակիցները։
 
Մշտապես վերահսկվում է անցակետում հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքը, այդ թվում` ախտահանման աշխատանքները գնացքներում, կառամատույցում, շինություններում։
 
Մարդատար գնացքներ այս շրջանում չեն գործում։
 
 Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 579 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար