«Պարզ է՝ նա պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից». Գևորգ Թամամյան

08-08-2020 12:15:09   | Հայաստան  |  Հասարակություն
Առողջապահության նախարարության նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինֆեկցիոնի հարգելի բժիշկներ, բուժքույրեր և ամբողջ անձնակազմ, որ վերջին կես տարին պայքարում եք առաջնագծում, օրուգիշեր, տունուտեղ մոռացած, մարդիկ, որ դարձել են համավարակի դեմ պայքարի խորհրդանիշները: Հիմա կարդում եմ ձեր գրառումները, ու անխտիր բոլոր գրառումները ափսոսանք են արտահայտում, ցավ ու զայրույթ` Մհեր Դավիդյանցի հեռանալու կապակցությամբ։
 


     Համոզված եմ, բոլորի համար պարզից էլ պարզ է՝ սա ում ձեռքի գործն է։ Պարզից էլ պարզ է, որ իր սեփական շողքից վախեցող
առողջապահության «պատասխանատուն», պիտի սկսեր ազատվել այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից» և իր համար վտանգ են ներկայացնում։ Հիմա հարցն այլ է` մի՞թե բժշկական համայնքը շարունակելու է հանդուրժել այս ամենը: Մի՞թե բժշկական համայնքը կրկին չի կարողանալու համախմբվել, մինչեւ ե՞րբ:
 
     Ժամանակն է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցը համախմբվի ու իր վճռական խոսքն ասի»:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1557 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար